Հայտնի է Գորիսի դեպքի առաջին դատական նիստի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տավա հունիսի 12-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սպանության գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է:

Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, նիստը տեղի կունենա սույն թվականի հունիսի 19-ին ժամը 12-ին, և այն կնախագահի Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թվականի հունիսի 1-ին  ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ են ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում:

Նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին` իջնելով ավտոմեքենայից` սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Ավետիք Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տուժող կողմ են ճանաչվել Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, և դեպքի օրը վիրավորված Նիկոլայ Աբրահամյանը:

Մահացած Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդը դատարանում կլինի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով մահացել էր Ավետիք Բուդաղյանը, իսկ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանն ու  Նիկոլայ Աբրահամյանը տեղափոխվել էին Գորիսի ԲԿ:

Տաթև Հարությունյան




Լրահոս