Ուկրաինայում կործանել են 49 մարդ տեղափոխող ինքնաթիռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը անջատողականները խփել են Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը, որը վայրէջք էր կատարում Լուգանսկում, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Ինքնաթիռը տեղափոխում էր զինծառայողների, ռազմական տեխնիկա, սպառազինություն և պարեն:

Ինքնաթիռը խփվել է զենիթային զենքից և խոշոր տրամաչափի գնդացրից:

Պաշտպանության նախարարության և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և մտերիմներին, ասվում է rus.newsru.ua-ի հաղորդագրությունում:

Զոհվերի թիվը չի հստակեցվում:

Իր հերթին CNN-ը տեղեկացնում է, որ խփված ինքնաթիռում է եղել առնվազն 49 մարդ, սակայն դեռ հայտնի չէ՝ որևէ մեկը ողջ մնացել է, թե ոչ:

Ինքնաթիռի պայթյունի պահը ֆիքսել են հսկող տեսախցիկները:




Լրահոս