Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին զուգահեռ զգալի ակտիվություն է նկատվում նաև բուքմեյքերական գրասենյակներում:
Armlur.am-ն այս անգամ երևանցիներից հետաքրքրվեց, թե նրանք բացի խաղերին հետևելուց, խաղադրույքներ անում են:
Ինչպես հայտնի է, ֆուտբոլով տարված են մեծամասամբ երիտասարդները, սակայն խաղադրույքներ մի մասն է միայն կատարում` ավելորդ ռիսկի չգնալու նման ընկերությունների չհավատալու և պարզապես վիճակախաղերի հանդեպ հակում չունենալու պատճառով:
Ամեն դեպքում մեր բազմաթիվ զրուցակիցները նշում էին, որ հաճախ իրենց սպորտային կանխատեսումները բարեհաջող ելք են ունեցել և որոշակի գումար են շահել:
Մնում է խաղադրույք կատարելուց առաջ ճշգրտորեն կանխատեսել տվյալ հանդիպման ելքը:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելայն, Տիգրան Սարգսյան