Ուկրաինական ինքնաթիռները խախտել են Ռուսաստանի օդային սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ռոստովի մարզում նկատվել են ուկրաինական ռազմական ինքնաթիռներ: Հաղորդվում է, որ նշված ինքնաթիռները գնդակոծության են ենթարկել ուկրաինական անցակետը, որի միջոցով Ռուսաստան էին մեկնում բազմաթիվ ուկրաինացիներ:

Վարկածներից մեկի համաձայն, այդ շրջանում մարտեր են ընթացել սահմանային անցակետի սահմանապահների և Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինյալների միջև:

Գնդակոծման արդյունքում մեկ մարդ մահացել է, մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ենթադրվում է, որ տուժածները ուկրաինյան անցակետի աշխատակիցներ են: Բոլոր վիրավորները տեղափոխվել են շրջանային հիանդանոց, տեղեկացնում է ИА REGNUM-ը:




Լրահոս