ԱՄՆ-ն վերահսկում է Բաքվին, որ տրվող միջոցները չօգտագործի Երևանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանին իր անվտանգության համար օգնություն տրամադրելով՝ ԱՄՆ-ն հետևում է, որպեսզի դրանով չխաթարվեն կամ խոչընդոտվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, և որ այդ միջոցները հարձակվողական նպատակով չօգտագործվեն Հայաստանի դեմ:

Այս մասին Հելսինկյան հանձնաժողովում Ադրբեջանի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտողարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Էրիկ Ռուբինը:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ մյուս համանախագահողների` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ մեկտեղ, աշխատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն հանդիպել մոտ ժամանակներս, որպեսզի շարունակեն կառուցողական երկխոսությունը, որը սկսվել է անցած տարվա նոյեմբերի գագաթաժողովին», – ասել է Ռուբինը: Այս մասին տեղեկացնում է պետքարտուղարության մամլո ծառայությունը:

Նա նաև ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումների ստեղծման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ Ռուբինը հայտնել է վերջերս հայտնի ադրբեջանական լրագրող Ռաուֆ Մարկադիրովի ձերբակալության և իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի և նրա ամուսնու` Արիֆ Յունուսովի հետապնդումների հետ կապված ամերիկյան կողմի անհանգստության մասին:

«Նրանք երեքն էլ «երկրորդ մակարդակի» դիվանագիտության կողմնակիցներ են, և ադրբեջանական իշխանույթունների նման գործողությունները սառեցնող ազդեցություն կունենան ադրբեջանցիների և հայերի ցանկացած շփումների վրա», – ընգծել է Ռուբինը:




Լրահոս