Ինչքան շուտ լուծարվի Ազգային ժողով կոչվածը, այնքան լավ կլինի. Պ. Մակեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կարծիքը 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի աշխատանքների մասին:

Պարզվում  է` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի հետևում խորհրդարանի աշխատանքներին:

«Ես ընդհանրապես չեմ հետևում այդ կառույցի աշխատանքներին, քանի որ այն փողով, զորբայությամբ ստեղծված կառույց է: Բնականաբար, չեմ հետևել, չեմ էլ հետևելու: Ինչքան շուտ լուծարվի Ազգային ժողով կոչվածը, այնքան լավ կլինի, իսկ դա հնարավոր է միայն, եթե ոտքի հանենք ժողովրդին», – հայտարարեց նա:

Մակեյանը հավելեց, որ չի հետևում նաև ոչ իշխանական չորս ուժերի գործունեությանը և գիտի նրանց գործունեության մասին միայն տարբեր հոդվածներից:

«Նրանք նույնպես շարժվում են նույն սցենարի մեջ, որովհետև Ազգային ժողով չէր կարող մտնել որևէ քաղաքական ուժ, եթե իշխող վարչախումբը չցանկանար: Նույն ՀԱԿԿ-ն, նույն Դաշնակցությունը, նույն «Ժառանգությունը», իսկ ԲՀԿ-ն էտքան տոկոս չէր հավաքի, եթե իրանց չթողեին գումար բաժանել», – եզրափակեց Մակեյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս