Փետրվարի 14-ը ոչ միայն սիրահարների տոնն է, այլեւ երգչուհի Սոնա Շահգելդյանի ծննդյան օրը: Այս տարի Սոնան դարձավ 26 տարեկան, բայց մեծ ծնունդ անել չէր նախատեսել, ընդամենը խընջույք ընկերական նեղ շրջանակով: Երգչուհու պնդմամբ` միշտ մեծ ու ճոխ ծնունդ է արել, սակայն կարեւորը ոչ թե հյուրերի քանակն է, այլ այն, թե ինչպես կուրախանան: Եւ քանի որ Սոնայի ծնունդն ու Սուրբ Վալենտինի տոնը համընկել են, նա այդ օրը սովորաբար կրկնակի նվերներ է ստանում: Սոնան նաեւ չհերքեց այն փաստը, որ սիրելի ունի եւ որ ամենամեծ անակնկալը հենց նրանից է սպասում: Ապագայի հետ կապված էլ երգչուհին նշեց, որ ստեղծագործական պլաններ շատ ունի, ունի նաեւ բազմաթիվ երազանքներ ու ցանկություններ, որոնց իրականացման հետ մեծ հույսեր է կապում:
2 ՏՈՆ 1 ՕՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ