Աֆղանստանի երկրաշարժը զգացվել է Դուշանբեում և Տաշքենդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի հյուսիսում ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը գրանցել է 5,4 բալանոց երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Տաջիկստանի սահմանից 207 կմ հեռավորության վրա:

Ուժգին ցնցումներ են զգացվել նաև Դուշանբեում: Տաջիկստանի բնակիչները նշում են, որ ցնցումների ժամանակ ցնցվել է ապակյա սպասքը, պատուհանների շրջանակները, ճոճվել են առաստաղի ջահերը: Տուժածների մասին չի հաղորդվում:

Երկրաշարժը զգացվել է նաև Ուզբեկստանում: Նախնական տվյալներով, Ուզբեկստանի մայրաքաղաքում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 2 բալ, իսկ երկրի հարավ-արևելյան շրջաններում` մինչև 5 բալ, տեղեկացնում է Интерфакс-ը:




Լրահոս