Սախալինում 11.000 մարդ մնացել է առանց էլեկտրականության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սախալինում վերացվում են ուժգին փոթորկի վնասները, որի հետևանքով ավելի քան հազար տուն հոսանքազրկվել է:

Այժմ գնահատվում են տարերային աղետի պատճառած վնասները: Տարածքները մաքրվում են աղբից, վերականգնվում է էլեկտրականությունը, տների վնասված տանիքները. նշել է Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Դրոբիշևսկին: Աշխատանքներին ներգրավվել է 270 մարդ և 65 միավոր տեխնիկա. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Նախօրեին ուժգին քամու պատճառով Սախալինի 9 բնակավայրում խափանվել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը: Առանց էլեկտրականության է8 մնացել 18 հազար մարդ: Քամին մասնակիորեն վնասել է 54 բնակելի տան տանիք, տապալվել է 50 ծառ:




Լրահոս