ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 1993 թվականին 2500 մետր ինքնակամ հող ենք զբաղեցրել շամպայնի գործարանի մոտակա տարածքի ձորակում եւ այդ հողամասում կառուցել ենք 18 քմ շինություն: 1997-ից 2003 թվականների ընթացքում ոռոգման համար բոլոր վճարումները կատարել ենք, ունենք բոլոր կտրոնները: Այժմ կարո՞ղ եմ այդ հողը սեփականաշնորհել կամ վարձակալությամբ վերցնել: Դրանց համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Եթե այդ նույն հողը մեկ ուրիշը գնի, իմ քսան  տարվա մշակած հողի ու պտղատու ծառերի համար օրենքով սահմանված կարգով փոխհատուցում կտա՞:

Վարդգես Գրիգորյան, 28 տարեկան, ճարտարապետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Շամպայնի գործարանի հարակից տարածքում սեփականաշնորհման հնարավորության վերաբերյալ Ձեր թերթի ընթերցող Վարդգես Գրիգորյանի հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ շենքերի, շինությունների, ինչպես նաեւ հողատարածքների սեփականության իրավունքով ձեռք բերումը եւ օրինականացումը կատարվում է օրենքով սահմանված կարգով, սակայն յուրաքանչյուր հասցեի համար անհրաժեշտ է առանձին ուսումնասիրություն: Քննարկման համար պետք է նշել նաեւ գործառնական նշանակության մասին:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Թեեւ պարտաճանաչ կերպով ջրի վարձավճարը մուծելը փոքր խթան է տարածքի սեփականաշնորհման համար, բայց փաստորեն որոշակի գործընթացներ հաղթահարելուց հետո քաղաքացին կարող է տարիներով իր կողմից մշակված տարածքի լիիրավ սեփականատերը դառնալու հնարավորություն ստանալ: Եթե մինչեւ հիմա մեր ընթերցողին ապօրինաբար տարածք զբաղեցնելու պատճառաբանությամբ չեն հեռացրել շամպայնի գործարանի հարակից տարածքից, կարելի է ենթադրել, որ ի հաշիվ վճարելիք տուրքերի` կարող է նաեւ տարածքը սեփականաշնորհելու հնարավորություն ստեղծվել:




Լրահոս