Բանկերը գնել են 81.9, վաճառել՝ 95.1 միլիոն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-13-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,973,422 ԱՄՆ դոլար 411.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,141,916 ԱՄՆ դոլար 412.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,122,134 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,347,500 EUR 557.41 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,494,406 EUR 561.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 853,783,184 ՌԴ ռուբլի 11.88 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100,889,837 ՌԴ ռուբլի 12.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:




Լրահոս