ԱՄՆ-ն մեղադրում է ՌԴ ուկրաինացիներին տանկեր մատակարարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանը տանկեր և հրթիռային սարքավորումներ է ուղարկել Ուկրաինայի արևելքում գրոհայիններին օգնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերսը», պետքարտուղարության մամլո քարտուղար Մարի Հարֆը հայտարարել է լրագրողներին, որ Ուկրաինայի արևելքում գործող անջատողականները Ռուսաստանից ծանր սպառազինություն և ռազմատեխնիկա են ստացել, այդ թվում` ռուսաստանյան տանկեր և «Գրադ» համակարգեր:

Նրա խոսքով՝ վերջին 3 օրվա ընթացքում Ռուսաստանից Ուկրաինա է տեղափոխվել երեք Տ-64 տանկից, մի քանի БМ-21 «Գրադ» համակարգից և այլ ռազմատեխնիկայից բաղկացած շարասյուն:

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության անջատողականների ներկայացուցիչները հաստատել են, որ իրենց մոտ 3 տանկ է հայտնվել, սակայն չեն հայտնել, թե որտեղից է ստացվել տեխնիկան:




Լրահոս