Նոր շենքեր՝ օդանավակայանի տարածքում ապրող ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հունիսի 14-ին, Երևանում կատարած շրջայցի ընթացքում, եղել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ներկա է գտնվել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է բազմաբնակարան համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, բնակիչների համար ստեղծված պայմաններին, հանդիպում ունեցել տարածք այցելած վերաբնակեցվող ընտանիքների ներկայացուցիչների հետ:

Մոտ 800 անձից բաղկացած 164 ընտանիք 1989թ ի վեր ապրում է Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի տարածքում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օդանավակայանի գործունեության անվտանգության, ապահովության համար ինչպես նաև առողջական նկատառումներից ելնելով, նպատակահարմար չէ, որ նշված տարածքում մարդիկ բնակվեն Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն` ՀՀ Կառավարության հավանությամբ և 2008թ հաստատված մաստեր պլանի շրջանակներում, նախաձեռնել է իրականացնել բնակիչների վերաբնակեցման պլանը, որը ֆինանսավորվում է Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Ասիական Զարգացման Բանկի և ԴԵԳ գերմանական բանկի ֆինանսական օժանդակությամբ: Այդ նպատակով, ՀՀ  Կառավարությունը  Երևանի Հարավ-արևելյան թաղամասում հատկացրել է 7,000 ք.մ. տարածք, որի վրա ԱՄՕ-ն կարող է իրագործել վերաբնակեցումը: Տարածքը գտնվում է շահեկան դիրքում` սուպերմարկետի, կոմերցիոն կենտրոնի և դպրոցի հարևանությամբ: Բացի այդ, օդանավակայանում աշխատող բնակիչներն ապահովվելու են անվճար տրանսպորտով` շենքերից դեպի օդանավակայան:

Նախագծի նկարագրություն

Նախագիծը իրականացվում է երկու փուլով.

Փուլ 1. սկսվել է 2011թ հոկտեմբերի 1-ին, շինարարության տևողությունն է  երկու տարի հինգ ամիս: Այն իրենից ներկայացնում է հիմնական Ուղևորային համալիրին հարող տարածքում գտնվող երկու բարձրահարկ շենքերի տարբեր տիպի բնակարաններ ունեցող  67 ընտանիքների  վերաբնակեցում: Այս երկու բարձրահարկ շենքերի փոխարեն կառուցվել է երեք նոր շենք, որտեղ այս 67  ընտանիքները պետք է տեղափոխվեն: Ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա ամբողջովին նոր բնակարան, որոնց չափերը նվազագույնը 10%-ով գերազանցում են իրենց ներկայիս բնակարանների չափերին, դրան ավելացված նաև պատշգամբը: Բնակիչների տեղափոխումը կսկսվի 2014թ հուլիսի 1-ին:

Փուլ 2-ը սկսվել է  2012թ հուլիսին,  շինարարության տևողությունն է  երկու տարի, չորս ամիս: Այն իրենից ներկայացնում է օդանավակայանի տարածքում գտնվող երկու և չորս հարկանի երկու հանրակացարաններում ապրող 97 ընտանիքների վերաբնակեցում:  3-5 անդամներից բաղկացած այս ընտանիքներից շատերը ներկայումս ապրում են 13.5 ք.մ մակերեսով սենյակում: սենյակներից ոչ մեկը չունի խոհանոց կամ սանհանգույց: Այս ընտանիքների համար կառուցվում է երեք նոր շենք: Շինարարությունը կավարտվի 2014թ հոկտեմբերին: 13.5ք.մ մակերեսով սենյակներում ապրող ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա 40ք.մ մակերեսով բնակարան, գումարած պատշգամբ: Այն ընտանիքները, որոնք բաղկացած են չորս և ավելի անդամներից կստանան 50ք.մ. մակերեսով բնակարան գումարած պատշգամբ, իսկ նրանք ովքեր ներկայումս ունեն երկու սենյակ` 64ք.մ մակերսով բնակարան: Ներկայումս այս բնակիչները չունեն իրենց սենյակների սեփականության վկայական, իսկ նոր շենքերում նրանք կստանան իրենց բնակարանների սեփականության վկայականները:  Բնակիչների տեղափոխումը կսկսվի 2014թ դեկտեմբերի 1-ին:

Նոր շենքերի նկարագրությունԲոլոր վեց նորակառույց շենքերը միևնույն որակական չափանիշներն ունեն: Շենքերում կտեղադրվեն ընդհանուր առմամբ 11 Եվրոպական բարձր որակի վերելակ: Շենքերը ունեն 80,000 լիտր տարողությամբ ջրի պահուսատային բաքեր:

Բնակարաններում ներառված են.

1. Սանհանգույց`

Զուգարանակոնք

Լոգարան

լվացարան` համապատասխան պարագաներով

լուսավորման սարքեր

համալրող պարագաներ (թղթի դիսպենսեր, սրբիչի կախիչ)

հայելի

տաքացուցիչ` սրբիչների համար

հատակի և պատերի կերամիկական սալիկներ

2. Խոհանոց`

լվացարան` ծորակներով

խոհանոցային օդաքաշ (օդատարն անց է կացված մինչև տանիք)

օդաքաշի օդափոխիչը ներառված չէ

էլեկտրական և գազի վառարան

կահույք

հատակի և պատերի կերամիկական սալիկներ

3. Բոլոր սենյակներըբացառությամբ խոհանոցի և սանհանգույցների`

Լամինատե հատակ, պատերը` ներկված սպիտակ լատեքս ներկով:

Նոր Բնակարանն ամբողջությամբ ապահովված է էլեկտրական, հեռախոսի, հեռուստացույցի և  ինտերնետի համար նախատեսված լարերով և վարդակներով:

Ջեռուցման համակարգ, տաք ջուր` խոհանոցում և լողասենյակում անցկացված է տաք ջրի համակարգ

տեղադրված է կաթսա և ջեռուցման մարտկոցներ

4. Օդորակման համակարգի էլեկտրական լարերն ու ջրահեռացման համակարգը նախատեսված են փոփոխական հոսանքով Split օդորակչի համար:

5. Գազ – Հիմնական խողովակներն անցկացված են:

6. Բնակարանի ներքին դռները  լամինացված փայտե դռներ

7. Մուտքի դուռը մետաղական էփայտանման երեսպատմամբ

8. Կենցաղային տարածքների դռներն ու պատուհանները մետաղապլաստից ենկրկնակի ջերմամեկուսիչ ապակիով:

9. Ներքին հեռախոսակապի համակարգտեղադրված շենքի և բնակարանների մուտքի հիմնական դռների մոտ

10. Ջրաչափ

Ընդհանուր առմամբ կառուցվել է 19.000 ք.մ. տարածք, ներառյալ 1-ին և երկրորդ փուլերը, կատարվել է 13 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում:

Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ 




Լրահոս