Երկիր. Սուրճի պատրաստման սարքավորումներ են հայտնվել Երևանի մետրոպոլիտենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին Երևանի մի քանի դպրոցներում սուրճի պատրաստման սարքավորումներ տեղադրելու մասին: Տարակուսանքի ձայներ հնչեցին, թե դպրոցներում այդպիսի սարքավորումների տեղադրումը առնվազն անհասկանալի է, եթե չասվի վտանգավոր: Ինչպես էին այս նորահայտ “”գործարարները”” դպրոցների տնօրեններից ստացել կրթական հաստատություններում իրենց բիզնեսը ծավալելու արտոնություն, այդպես էլ անհայտ մնաց: «Միայն կարող ենք ենթադրել, որ իրենց այս քայլը տնօրենները կբացատրեին դպրոցի աղքատիկ բյուջեին այդ անձանց կողմից վճարվելիք մի փոքր վարձավճարով իրենց հոգսերը թեթևացնելու մտահոգությամբ: Անշուշտ, փողային իմաստով երևի թե դա ձեռնտու «բիզնես» էր: Եվ շահի առկայության դեպքում որոշում կայացնողների համար երկրորդական դարձավ հարցը, արդյո՞ք սուրճի վաճառքը անչափահաս դպրոցականին թույլատրելի էր, թե ոչ: Որքան էլ զարմանալի է, օրեր առաջ սուրճի պատրաստման նման սարքավորումներ տեսանք նաև Երևանի մետրոպոլիտենում: Երևանցիները վաղուց ծանոթ էին այս հաստատության այն կանոններին, մասնավորապես այն կետին, որն արգելում է մետրոպոլիտեն մտնել այնպիսի իրերով կամ ուղեբեռով, որը կկեղտոտի մետրոպոլիտենի տարածքը, վագոնների կայքը և այլ ուղևորների: Կարծես թե արգելքը միանշանակ պետք է վերաբերի նաև շարժվող վագոնում բաց պլաստիկե բաժակով սուրճին և թեյին: Սակայն այս դեպքում ևս, կարծես, մետրոյի և ուղևորների հագուստի մաքրության խնդիրները չեն մտահոգում փողային փոխշահավետ հարաբերության մեջ մտած տնտեսվարողներին: Այս նույն տրամաբանության մեջ են անցումներում հակահիգիենիկ պայմաններում սննդի պատրաստման կրպակները, բնակելի շենքերի հարևանությամբ գործող սաունաներն ու սթրիփ-ակումբները, այգիները գրաված սրճարաններն ու կրպակները: Իշխանությունն ու պաշտոնյաները, իբր պետական, իսկ իրականում` սեփական բյուջեն լցնելու մտահոգությամբ, վաճառում են մեր հասարակությանը պատկանող ամեն “”օբյեկտ””, հնարավորություն տալով իրենց մտերիմներին “”փող աշխատել””: Եվ դա արվում է ցինիկաբար, արհամարհելով հենց այդ հասարակությանը””,-գրում է թերթը: 




Լրահոս