Թեև Չինաստանի հավաքականը չի գնացել Բրազիլիա, այդ երկիրը ուրույն և բավականին գործուն մասնակցություն ունի Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Բանն այն է, որ ֆուտբոլի առաջնության հետ կապված շատ ապրանքների վրա գրված է «Պատրաստված է Չինաստանում»:
Բրազուկան, որը Լիոնել Մեսսին «հրաշալի գնդակ» է անվանել, ոչ միայն պատրաստվել, այլև մշակվել է Չինաստանում: Թերթերում թվարկվում են առաջնության 10 գլխավոր չինական ապրանքները: ԱԱ-2014-ի գլխավոր թալիսմանը` Ֆուլեկոն, նույնպես «չինացի» է: Այն հորինել են Բրազիլիայում, սակայն արտադրվում է չինական Խանչժոու քաղաքում: Չինացիներին է պատկանում նաև ֆուտբոլի առաջնության գավաթի հուշանվեր-կրկնօրինակներ պատրաստելու իրավունքը:
Ֆուտբոլի երկրպագուներին տեղափոխելու են չինական ավտոբուսներն ու էլեկտրագնացքները:
Մարզադաշտերի և բժշկական կենտրոնների համար Չինաստանից Բրազիլիա է առաքվել արևային վահանակների 27 հավաքածու: ԱԱ-2014-ի պաշտոնական հովանավորներից մեկը չինական ընկերություն է: Եվ, իհարկե, հուշանվերների, ֆուտբոլի ֆանատների համար նախատեսված բոլոր իրերի վրա` սկսած կեղծամներից, վերջացրած վզնոցներով, գրված է Made in China. տեղեկացնում է vesti.ru-ն: