168 ժամ. Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակիչներից ստորագրություններ և անձնագրային տվյալներ են հավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակիչներից ստորագրություններ և անձնագրային տվյալներ են հավաքում “”Քեթրին”” հիմնադրամի տնօրեն Արթուր Սարգսյանին նույն համայնքի թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական րնտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու համար: Թերթը հիշեցնում է, որ այդ հիմնադրամն իրականում ստեղծել է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս նախ ինքն է ցանկացել առաջադրվել, հետո որոշել է չթողնել ներկայիս պաշտոնը: Թերթի տեղեկություններով` Մ.Պողոսյանը թեև իշխանությունների հետ բանակցությունների մեջ է այդ ընտրատարածքում իր թեկնածուին առաջադրելու համար, սակայն դեռ համաձայնություն չի ստացել: Մ.Պողոսյանն ամեն ինչ անում է որ ՀՀԿ-ն սատարի Ա.Սարգսյանին: Եվ հիմա նրանք, մասնավորապես, համայնքի բնակիչներից փորձում են շատ ստորագրություններ հավաքել, որ ՀՀԿ-ին ցույց տան, թե բնակիչները շատ են ցանկանում, որ Ա. Սարգսյանը դառնա իրենց տարածքի պատգամավորը: Իսկ այդ ստորագրությունների դիմաց բնակիչներին “”Քեթրինից”” խոստանում են վերանորոգել նրանց շենքերի մուտքերը, ծերերին ու անապահով ընտանիքներին հագուստ և սննդամթերք են բաժանում, և այլն: Թերթը նաև հիշեցնում է, որ թիվ 3 ընտրատարածքից այժմ պատգամավոր է ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը, ով արդեն հայտարարել է, որ այս ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու, չնայած մամուլը գրում է հակառակի մասին: 




Լրահոս