Աստված չանի` դատարանի հետ գործ ունենանք. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հայրենակիցները, ինչպես ամեն մարդ, ոչ միայն խուսափում են դատարանների հետ գործ ունենալուց, այլև` այդ մասին խոսելուց:

Armlur.am-ի հարցումը պարզեց, որ մարդիկ հիմնականում վերաբերմունք չունեն դատական համակարգի նկատմամբ:

Նրանց մեծ մասը նշում էր, որ երբևէ չի առնչվել այդ կառույցի հետ, մյուսներն էլ հիշեցնում էին, որ իրենց լսած կարծիքներն այնքան էլ դրականորեն չեն բնորոշում դատական համակարգը:

Որքան էլ մարդիկ հեռու լինեն դատարաններից, միևնույն է, միայն լրատվամիջոցների հրապարակումները բավարար են այս կառույցի աշխատանքի որակը բավարար չհամարելուն:

Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս