Ճապոնական դատարաններից մեկը քննում է մի ուղևորի գործը, ով ցանկացել է իր մեղրամիսը կղզիներում անցկացնել: Տղամարդն արդեն 3 ամիս է, գտնվում է բանտում` ինքնաթիռում ուղեկցորդին հարվածելու համար. տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:
Մայիսին 30-ամյա Քենջի Օկամոտոն, ով ուղևորվում էր ամերիկյան Հոնոլուլու՝ մեղրամիսն անցկացնելու, հարվածել է բորտ-ուղեկցորդին:
Օմատոն դեռ մինչ ինքնաթիռ նստելը արդեն օգտագործել էր ալկոհոլային խմիչք: Թռիչքի ժամանակ նա շարունակել է խմել, և շատ վրդովվել է, երբ ուղեկցորդներից մեկը զբաղված լինելու պատճառով հրաժարվել է վերցնել իր ուտելիքի սկուտեղը: Ընդ որում, ուղևորը հարվածել է մեկ այլ ուղեկցորդի, որը փորձել է մեղմել մթնոլորտը:
Հետագայում ճապոնացին խոստովանել է, որ շատ խմիչք էր օգտագործել մեղրամիստը տոնելու հետ կապված, և կատարվածի համար մի քանի անգամ ներողություն է խնդրել ուղեկցորդներից:
Ճապոնացին ձերբակալվել է օդանավակայան ժամանելուն պես և այդպես էլ չի կարողացել մեղրամիսն անցկացնել: Նրան երկարատև բանտարկություն է սպառնում. տեղեկացնում է rosbalt.ru-ն: