Սոցցանցերն, ինչ խոսք, երիտասարդների կյանքում շատ մեծ դեր ունեն: Այնպես է ստացվել, որ առանց կայքերի նրանք իրենց օրը չեն պատկերացնում:
Armlur.am-ի զրուցակիցների շրջանում չգտնվեց որևէ մեկը, ով կասեր, թե գոնե մի կայքից չի օգտվում:
Կանխատեսվածի համաձայն` առաջատարը Facebook-ն էր: Քիչ չէին նաև Odnoklassniki.ru -ի, Twitter-ի և համանման մյուս կայքերի օգտատերերը:
Իսկ կայքեր այցելելու նպատակների շարքում մեր զրուցակիցները հատkապես երկուսն առանձնացրին` նշելով, որ ցանականում են ծանոթանալ նորություններին և ընկերների հետ նամակագրական կապ ունենալ:
Այսպիսով, համացանցի տարածմանը զուգահեռ` սոցցանցերն անվերադարձ կերպով ներխուժել են երիտասարդների առօրյա, և հազիվ թե երբևէ հեռանան:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան