Ջորջ Բուշ-ավագն իր 90-ամյակը տոնել է օդապարիկից թռչելով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հունիսի 12-ին տոնել է իր 90-ամյակը՝ օդապարիկից թռչելով Մեն նահանգում գտնվող իր տան մոտակայքում:

Փարկինսոնի հիվանդությամբ տառապող Բուշը, ով ստիպված է տեղաշարժվել սայլակով, ուղղաթիռից թռիչքը կատարել է բանակային պարաշյուտով թռչողի` առաջին կարգի սերժանտ Մայք Էլիոտի հետ միասին: Այն կածանում, ուր վայրէջք է կատարել Բուշը զուգընկերոջ հետ, նրան դիմավորել են կինը՝ Բարբարան, և որդին` Ջորջը. տեղեկացնում է Lenta.ru-ն:

Սա Բուշի՝ արդեն 8-րդ թռիչքն է: Առաջին անգամ նա ինքնաթիռը լքել է պարտադրաբար, քանի որ այն ռմբակոծվել էր Խաղաղ օվկիանոսի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նախորդ թռիչքը Բուշը կատարել էր 5 տարի առաջ՝ իր 85-ամյակի առթիվ:




Լրահոս