Այսօր լրացավ Հայազն Միության հիմնադրման 3 ամյակը:Այս առթիվ Միությունը կազմակերպել էր կինոդիտում,որի ընթացքում ցուցադրվեց Միության երեք տարիների գործունեության մասին պատմող ֆիլմ:Ներկա էին կազմակերպության անդամներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ,ASALA անդամներ,մտավորականներ:Ներկաներին իր խոսքով դիմեց Հայազն Միության Կենտրոնական Մարմնի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը,ով իր խոսքում ասաց,որ փետրվարի 18ը պատահական չէր ընտրված. -1921ի փետրվարի 18ին մի խումբ նախկին ֆիդայիներ տապալեցին Հայաստանում բռնի ուժով հաստատված բոլշևիկյան իշխանությունը,այնուհետև 1988ի ճիշտ այս օրը սկսվեց Արցախյան շարժումը… Իսկ Հայազն Միության Կենտրոնական Մարմնի անդամ Արմեն Աղայանը ներկաներին տեղեկացրեց,որ Հայկական Ընտրություն կուսակցությունը հաշվի առնելով այն փաստը,որ Հայազն Միության ու Հայակական Ընտրության ծրագրերը ունեն գաղափարական ընդհանրություն,որոշում է կայացրել սկսել Հայազն Միությանը միավորվելու գործընթաց:
Հայազն Միությունը 3 տարեկան է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ