Աշխարհի առաջնությունում պայմանավորված խաղե՞ր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում Ինտերպոլի համակարգող Լուիս Էդուարդու Նավաժասը վստահեցնում է, թե իրենց կողմից կասկածներ չկան, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի արդյունքների վրա կարող են որևէ ազդեցություններ լինել:

Նրա խոսքով`մի քանի միջազգային ԶԼՄ-ներ ոչ ճիշտ են մեկնաբանել կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոնալդ Նոուբլի հայտարարությունը և վերծանել, թե իբր «Ինտերպոլն ուղարկել է Բրազիլիա հատուկ խումբ, որպեսզի ստուգեն, թե արդյոք աշխարհի առաջնությունում կա պայմանավորված խաղերի վտանգ»:

Նավաժասն ընդգծել է, որ դաշնային ոստիկանության աշխատողները, ովքեր ապահովում են ԱԱ-2014-ի 32 հավաքականի անվտանգությունը, «ուշադիր հետևում են իրավիճակին, որպեսզի խնդիրներ չլինեն:

«Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Ինտերպոլի մասնագետներն իսկապես եղել են Բրազիլիայում, որպեսզի թրեյնինգներ անցկացնեն բրազիլացի ոստիկանների հետ, բայց ոչ մի պայմանավորված խաղի մասին խոսք լինել չի կարող», – ևս մեկ անգամ ընդգծեց Ինտերպոլի կոորդինատորը:

Պայմանավորված խաղերի թեման ծագեց CNN հեռուստաընկերության պատրաստած հարցազրույցից հետո, որում Նոուբլը հայտարարել էր, որ աշխարհի առաջնության օրերին հանցագործ խմբավորումները կազմակերպում են անօրինական խաղադրույքներ, որոնք հանդիպումներին առնչվող մարդկանց կաշառելու միջոցով կարող են ազդել խաղերի արդյունքի վրա:




Լրահոս