Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին կանանց համար նախատեսված ասպետի կոչում է շնորհել:
Ջոլին այդ պարգևը ստացել է ռազմական կոնֆլիկտների գոտում սեքսուալ բռնության դեմ գլոբալ պայքարին ակտիվ մասնակցելու համար. տեղեկացնում է Associated Press-ը:
Ուրբաթ օրը Լոնդոնում անցկացվել է միջազգային կոնֆերանս, նվիրված այդ թեմային, որի համանախագահն էր դերասանուհին:
«Արտաքին քաղաքականության հետ կապված պարգև ստանալն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ դրան եմ ես մտադիր նվիրել իմ կյանքը», – ասել է Ջոլին: