Հունաստանի մայրաքաղք Աթենքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վարկային համաձայնության դեմ բողոքելու նպատակով: Ցուցարարները ոստիկանության ուղղությամբ քարեր ու դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել: Աթենքի եւ միջազգային վարկատուների միջեւ վարկային պայմանագիրն արդեն համաձայնեցված է: Այն նախատեսում է կենսաթոշակների ու սոցիալական վճարների նվազեցում, մոտ 15 հազ պետական ծառայողների կրճատում, ինչպես նաեւ առաջիկա մի քանի տարիների խիստ բյուջետային վերահսկողություն: Այս ամենի փոխարեն Հունաստանը բազմամիլիարդանոց վարկ կստանա:
Բախումներ Աթենքում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ