Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը: Այսօր, դատական նիստի սկզբում, պաշտպան Մկրտիչ Վասակյանը եւՄարգար Օհանյանը դատարանին միջնորդություն ներկայացրին ՃՈ նախկին պետի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։Պատճառաբանությունը հետեւյալն է. եթե նախկինում խնդիր կար, թե ազատության մեջ գտնվելու դեպքում Օհանյանը կարող էր խոչընդոտել վկաների եւ ամբաստանյալների ցուցմունքներին, այս պահի դրությամբ թե վկաները, թե ամբաստանյալները ավարտել են իրենց ցուցմունքները: Մարգար Օհանյանը ներկայացրեց խափանման միջոցը փոխելու իր հիմքերը, ինչպես նաեւ առաջարկեց 3 միլիոն գրավի դիմաց փոխել խափանման միջոց կալանքը:Դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդությունը չընդունեց, իսկ դատավորը հեռացավ խորհրդակցության սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 2 ժամից, որից հետո ցուցմունք կտա ամբաստանյալ Մարգար Օհանյանը:
Մարգար Օհանյանը 3 միլիոնի դիմաց ուզում է փոխել խափանման միջոցը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ