Հունիսի 13-ին` ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի 8 շենքի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն:
Խուզարկությամբ` նրա մոտ եղած ծանրոցից հայտնաբերվել է 10 փայլաթիթեղ` «Subutex 8 mg» գրառումով, յուրաքանչյուր փայլաթիթեղում` 7 դեղահաբ, ընդամենը` 70 դեղահաբ:
Անդրանիկ Կ.-ն հայտարարել է, որ ծանրոցը Ֆրանսիայից ուղարկել է ընկերուհին` Շ.-ն, իսկ հայտնաբերված դեղահաբերը «Սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: