
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Շիվա աստծուն երկրպագելու համար նախատեսված տոնավաճառում սկսված հրմշտոցի հետեւանքով առնվազն 6 մարդ է զոհվել, եւս 30-ը վիրավորվել,-հաղորդում է BBC -ին:Իրավապահ մարմինների ներկայացուցիչների հաղորդմամբ` ծեծկռտուքը սկսվել է այն ժամանակ, երբ երկու մեքենաներ արգելափակել էին տոնավաճառի մուտքը:Տոնավաճառ է եկել մոտ 900 հազ մարդ, որոնք սկսել են հրել միմյանց` ներս մտնելու համար: Դեպքի մանրամասների ճշտելու համար տարվում է հետքննություն: