Ըստ վերլուծաբանների՝ մինչեւ 2017թ. մարդկանց մեկ երրորդից ավելին կօգտվի սմարթֆոնից: Իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սմարթֆոն օգտագործողների կեսից ավելին՝ 951 միլիոնը, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում են: Ավստրալիայի բնակչության կեսը 2013-ին սկսել է մշտապես օգտվել սմարթֆոններից, Հարավային Կորեայի բնակչության կեսը դեռեւս 20012-ին էր մշտապես օգտվում դրանցից::
Այսօրվա դրությամբ սմարթֆոն օգտագործողների թվի առումով առաջատարը Չինաստանն է: 2014թ. նրանց թիվը կազմել էր 521,7 մլն մարդ, սակայն միայն մինչև 2018թ. երկրի բնակչության կեսը մշտապես կօգտվի սմարթֆոններից:
Ներկայումս ԱՄՆ-ն Չինաստանից հետո սմարթֆոնների թվի մեծությամբ երկրորդ շուկան է, սակայն 2016-ին երկրորդ տեղում կհայտնվի Հնդկաստանը: