Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Հայաստան-Թուրքիա սահմանի թիվ 3 ուղեկալում: ՌԴ քաղաքացի Սերգեյ Իշենկոն նշված ուղեկալում իր կողմից վարած Toyota Landcruiser մակնիշի 04 D 047 AM համարանիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ վթարի է ենթարկվել:
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի փաստով զբաղվելու են ՌԴ իրավապահները, քանի որ նշված տարածքը համարվում է անվտանգության գոտի և գտնվում է ՌԴ սահմանապահ զորքերի հսկողության տակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավոր ուղևորը ամուսիններ են:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: