
Միացյալ երիտասարդական լիգա երիտասարդականշարժումը բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի՝ կոչ անելով զբաղվել Մաշտոցի այգում շինարարությամբ։”Հարգարժան Պարոն Նախագահ Սերժ Սարգսյան, “Միացյալ երիտասարդական լիգա” երիտասարդական շարժումը հավատացած լինելով ձեր` բարի կամքի դրսևորմանը, կոչ է անում զբաղվել Մաշտոցի այգու շինարարության հիմնախնդրով:Այսօր մեր քաղաքում ոչ մի կանաչ գոտի չպետք է վերածվի առևտրային տարածքի՝ հաշվի առնելով մեր քաղաքի օդի կեղտոտվածությունը, ինչպես նաև այգիների սակավաթիվ լինելու հանգամանքով:Հասկանալի է նաև այն հանգամանքը, որ այդ կրպակատերերը և իրենց աշխատակիցները կդառնան գործազուրկ, այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք կրպակները քաղաքի կենտրոնական հատվածից տեղափոխել քաղաքի այլ հատվածներ, օրինակ Նոր-Նորք, Դավիթաշեն և այլ վայրեր”,– ասվում է հայտարարությունում։