ԱԱ-2014. Կոստա Ռիկան կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության D խմբի առաջին տուրի խաղում ուրուգվայցիները մրցում էին Կոստա Ռիկայի հավաքականի հետ:

Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում, բայց ավարտվեց ուրուգվայցների հաղթանակով՝ 1:0 հաշվով:  24-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջին խաղակեսի գոլը հեղինակել էր ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին:

Ընդմիջումից հետո Կոստայի Ռիկայի ընտրանին իսկական անակնկալ մատուցեց բոլորին. իրար ետևից դարձավ երկու գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ կոստա ռիկացիների առավելությամբ: 53-րդ րոպեին գոլի հեղինակներ էն դարձել Քեմբելն ու Դուարտեն: Վերջին րոպեներին Սուրենյան խփեց երրորդ գոլը:

ԱԱ-2014, D խումբառաջին տուր

Ուրուգվայ – Կոստա Ռիկա՝ 1:2

Էդինսոն Կավանի, 24 (11մ.) , – Քեմբել, 53  Դուարտե, 57, Սուրենյա,

Ուրուգվայ. Մուսլերա, Կասերես, Լուգանո, Գոդին, Պերեյրա, Գարգանո, Ռոդրիգես, Ստուանի, Արեւալո Ռիոս, Ֆորլան, Կավանի:

Կոստա Ռիկա. Նավաս, Գոնսալես, Ումանյա, Բորխե, Դուարտե, Դիաս, Գամբոա, Տեհեդա, Բոլանյոս, Ռուիս, Քեմբել:




Լրահոս