Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրի հերթական խաղում Իտալիայի հավաքականը կարողացավ հաղթել Անգլիային 2:1 հաշվով:
35-րդ րոպեին Կլաուդիո Մարկիզիոն հեռվից կատարած հարվածով գրավեց դարպասը: Րոպեներ անց Դանիել Ստարիջն արդյունավետ եզրափակեց Ուեյն Ռունիի փոխանցումը: 50-րդ րոպեին Անտոնիո Կանդրևայի փոխանցումից հետո Մարիո Բալոտելին առաջ մղեց Իտալիայի հավաքականին: Խաղն այդպես էլ ավարտվեց:
ԱԱ-2014. D խումբ, առաջին տուր
Անգլիա – Իտալիա՝ 1:2
Դանիել Ստարիջ, 37 – Կլաուդիո Մարկիզիո, 35, Մարիո Բալոտելի, 50