
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան հայտնել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցման հարցը չի քննարկվում, քանի որ դա ծայրահեղ միջոց է: Այս մասին գրում է Газета-ն։
Նրա խոսքով` դիվանագիտական հարաբերությունների դադարեցումն առաջին հերթին կարող է վնասել այն ուկրաինացիներին, որոնք ապրում են Ռուսաստանում։
«Դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը կլինի վերջին կետը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մենք պետք է գտնենք բոլոր անհրաժեշտ միջոցները։ Եթե մենք խախտենք դիվանագիտական հարաբերությունները, ապա չենք կարող լուծել մեր այն մարդկանց հարցերը, որոնք գտնվում են Ռուսաստանում»,- հայտարարել է նա։