
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց, իրար են բախվել Lexus մակնիշի 19 ՍՏ 565 համարանիշի և Subaru մակնիշի 30 ԼՕ 329 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։