Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներին թույլատրվել է մարզմանը ներկայանալ իրենց զավակների հետ: Դա եղել է Իսպանիայի ընտրանու հանդեպ 5:1 հաշվով տարած հաղթանակից հետո:
Թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հոգեբանական լիցքաթափման կողմնակից է, ինչն էլ նման որոշման պատճառ է դարձել: Հարձակվող Ռոբին վան Պերսին մարզմանը եկել էր որդու և դստեր հետ: