Ծեծի են ենթարկել ակտիվիստների. ՏԻՄ ընտրություններ Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վրաստանում տեղի են ունենում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում գրանցվել են բազմաթիվ ընտրախախտումների դեպքեր:

Ինչպես հայտնում է Նովոստի Գրուզիան` ընտրատեղամասերից մեկում դիմակավոր անհայտ անձինք առևանգել են քվեաթերթիկները: Այդ պատճառով էլ այդ մի ընտրատեղամասում, լրատվամիջոցի հավաստմամբ, քվեարկություն չի անցկացվում , իսկ մյուս ընտրատեղամասերն իրենց աշխատանքը սկսել են առավոտյան:

Այս գիշեր «Ազգային շարժում» կուսակցության մեքենաների շարասյան վրա քարեր են նետել, իսկ  շարժման չորս ակտիվիստի տեղափոխել են հիվանդանոց: Նրանց խոսքով` մեղավորները «Վրացական երազանքն» է, սկսվել է հետաքննություն:




Լրահոս