
Ամերիկյան General Motors ավտոկոնցեռնը ամբողջ աշխարհից հետ է կանչում 511 հազար 528 ավտոմեքենա՝ այրման հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում անելով ընկերության կայքին: Նշված է, որ այս խնդրի պատճառով հնարավոր է կորցնել ավտոմեքենայի կառավարումը:
Փորձագետները նշում են, որ այս թերությունը կարող են ունենալ 2010-2014թթ. արտադրության Chevrolet Camaro ավտոմեքենաները: Նրանք կարծում են, որ վարորդը կարող է պատահաբար պտտել այրման բանալին և անջատել շարժիչը, ղեկի կառավարման ուժեղացուցիչը և արգելակման համակարգը: