
Նոր Աֆոնի հինգաստղանի հյուրանոցներից մեկում Աբխազիայի ոստիկանությունը ցրել է տեղի «օրենքով գողերի» հերթական հավաքը: Ոստիկանությունը հայտնել է, թե ձերբակալվել է 7 մարդ, որոնց թվում են քրեական աշխարհում հայտնի Ապակելան, Թեմոն ու Հասիկը: Ձերբակալվածներից ավելի երիտասարդներին բերման են ենթարկել ու տեղափոխել Սուխումի: Այս մասին հայտնում է «Պրայմ Քրայմը»:
Թերևս գաղտնիք չէ, որ բնակչության մեկ շնչին ընկնող «օրենքով գողերի» թվով Աբխազիան երևի թե առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: