Երեւանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնապահպանների ակցիան: Վերջիններս պահանջում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում՝ վանկարկելով “Տարոն, իջի՛ր” կոչը։ Ակցիայի մասնակիցները պարզել են բազմաթիվ ցուցապաստառներ “Ազատ, մաքուր, Երեւան”, “Երեւանը մենք ենք” “Ոչ մի բիզնես հանրային կանաչ գոտու հաշվին”, “Մի աղավաղեք Երևանի գլխավոր հատակագիծը” եւ այլն։ Նրանք նաև վանկարկում են “Տարոն Անդրանիկի Մարգարյան, մենք սպասում ենք պատասխան, առանց բուտիկ այգի ենք ուզում”, ինչպես նաեւ “Մարգարյան ծննդատունը եւ Մարգարյան բուտիկնոցը անհամատեղելի են”:Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով ասաս, սր պատրաստ է փոխանցել քաղաքապետին հասցեագրված նամակը, որ պատրաստել են բնապահպանները։ Վերջիններս, սակայն, պնդեցին, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ։
Բնապահպանները քաղաքապետի հետ հանդիպում են պահաջում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ