
Հարավային Չինաստանի ափերին մոտեցող արևադարձային Hagibis փոթորկի սպառնալիքի պատճառով վտանգավոր համարվող գոտուց տարհանվել է 28 հազար մարդ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը: Սա արդեն այս տարվա 7-րդ նման փոթորիկն է: Հետաձգվել են նաև բոլոր նավահանգստային աշխատանքները:
Նշվում է է, որ Hagibis-ը առափնյա գծին կհայտնվի կիրակի լույս երկուշաբթի գիշերը: Օդերևութաբանները պնդում են, որ փոթորկի էպիկենտրոնում քամու ուժգնությունը կկազմի վայրկյանում 22-24 մետր: