ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:  1988 թվականի փետրվարի 20-ը ոսկե տառերով գրվեց մեր նորագույն պատմության մեջ եւ դարձավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարեգրության ամենափառավոր էջերից մեկը: Հայ ժողովրդի բազմամյա ընդվզումը հասավ իր բարձրակետին,-armlur.am -հայտնում են ԼՂ Նախդագի մամլո գրասենյակից: Հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա` մենք փորձեցինք մեր օրինական ու արդարացի ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը:Մայր Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների հետ ձեռք ձեռքի` հպարտ ու իր որոշման մեջ անսասան արցախցին դիմակայեց ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծված ծանր ու դաժան պատերազմին եւ ձեռնամուխ եղավ անկախ  պետականության կերտման բարդ ու դժվարին գործին: Առաջնորդվելով միջազգային իրավունքի  հանրաճանաչ նորմերով` մենք իրականացրինք ինքնորոշման մեր բնական իրավունքը եւ մեր արժանի տեղը զբաղեցրինք տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում: Քայլ առ քայլ կայացավ պետական կառավարման համակարգը, հաստատվեցին ժողովրդավարական ինստիտուտները, ստեղծվեց ազատ շուկայական տնտեսություն: Այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք կայուն զարգացող պետություն, կանոնավոր մարտունակ բանակ, առողջ քաղաքացիական հասարակություն: Մեր անկախության այս  նվաճումները պետք է պահպանենք ու ամրապնդենք  ամեն օր եւ ամեն ժամ: Դա յուրաքանչյուրիս պարտքն է:Թանկագին արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս ազատ ու անկախ Արցախի եւ մեր հերոսական ժողովրդի: 




Լրահոս