Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կկարողանա մասնակցել ԱԱ-2014-ի երրորդ տուրի Ուրուգվայի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով իտալացին բաց էր թողել անգլիացիների դեմ առաջին տուրի խաղը : Նա չի կարողանա մասնակցել նաև հունիսի 20-ին կայանալիք Կոստա Ռիկայի դեմ հանդիպմանը, սակայն արդեն 4 օր անց խաղադաշտ դուրս կգա ուրուգվայցիների դեմ մրցավեճում: