Գալուստ Սահակյանի խորհրդականների ունեցվածքը ոչնչով չի զիջում ԱԺ նախագահինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ունեցվածքի մասին բազմիցս է խոսվել: Պարզվում է` իրենց դրամական միջոցներով ԱԺ նախագահին ոչնչով չեն զիջում նրա խորհրդականներն ու ԱԺ աշխատակազմի մյուս անդամները:

ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով  ներկայացրած գույքի և ունեցվածքի հայտարարագրում չի նշել ոչ մի շարժական կամ անշարժ գույք: Նրա դրամական միջոցները, ըստ հայտարարագրի տվյալների, կազմում են 54 մլն դրամ և 68 հազար եվրո: Մեկ տարում աշխատանքի վարձատրությունների շնորհիվ նա կարողացել է 3 մլն դրամից ավել գումար վաստակել:

dram

 

 

Խորհրդական Վրույր Փանեսյանն իր հայտարարագրում նշել է 50 հազար դոլար և 8 մլն դրամ: Նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:

vruyr

Մյուս խորհրդական Սեյրան Յուզբաշյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, ինչպես նաև` 1 մեքենա: Նրա դրամական միջոցներն էլ կազմում են 5 միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում նա կարողացել է վասtակել 4 մլն-ից ավել գումար:

seryan

Մեկ այլ խորհրդական` Հրայր Զորյանն ունի 8.5 մլն դրամ, 33 հազար եվրո և 50 հազար դոլար: Մեկ տարում աշխատանքի վարձատրություններից նա վաստակել է 3 մլն-ից ավել գումար:

հռաըռ

 

Կարդացեք նաև` Վարչապետի խորհրդականներն էլ վատ չեն ապրում:




Լրահոս