Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում այսօր Էկվադորի հավաքականը հանդիպել էր Շվեյցարիայի ընտրանու հետ: Այս առաջնությունը լի է անակնկալներով և առաջին խաղակեսից հետո Էկվադորը հաղթում էր նվազագույն հաշվով:
22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Էկվադորի հավաքականի Էներ Վալենսիան: Գոլից հետո Շվեյցարիան ակտիվացավ, սակայն առաջին խաղակեսում ոչ մի կերպ չկարողացավ արդյունքի հասնել և թիմերն ընդմիջման գնացին նման հաշվով:
Երկրորդ խաղակեսում հավասար ակտիվ էին գործում երկու հավաքականները: Սակայն արագ կարողացան հաջողության հասնել շվեյցարացիները: 48-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մեխմեդին հավասարեցրեց հաշիվը: Վերջին րոպեներին կրկին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստի շնորհիվ Շվեյցարիան կարողացավ հաղթանակ կորզել:
Էներ Վալենսիա, 22