ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1960թ. ծնված Հովհաննես Դոխոլյանը փետրվարի 18-ին` ժամը 05:00-ի սահմաններում, հոսանքահարվելով ինքնասպան է եղել:Այս մասին armlur.am -ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հովհաննես Դոխոլյանը 04.02.2004 թ. Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 1 կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 104 հոդվածի 2 մասի 6-րդ կետով (սպանությունը`շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 112 հոդվածի 1 մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 113 հոդվածի 1 մասով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության ծանրության վնաս պատճառելը), 235 հոդվածի 1 մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) դատապարտվել էր 14 տարի ազատազրկման:Հ. Դոխալյանը թողել է գրություն, որով հայտնել է, որ ինքը զզվել է ապրելուց:Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
52-ամյա դատապարտյալը հոսանքահարվելով ինքնասպան է եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ