ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նամակ է գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ.”Երևանի Գլխավոր պողոտայում` Մաշտոց պողոտայի հարևանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաև բնապահպանական և հասարակական մի շարք կազմակերպությունների բողոքի ալիք են բարձրացրել: Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երևանի Գլխավոր հատակագծով հաստատված և ամրագրված կանաչ, հանրային տարածքում, հաշվի առնելով, որ այն կենսագործունեության միջավայրի փոփոխություն է ենթադրվում, ինչպես նաև ելնելով իրողությունից, որ կատարվող աշխատանքները շոշափում են երևանցիների և մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական և մշակութային խնդիրները, առաջնորդվելով “Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաև լսելու շահագրգիռ անձանց և կազմակերպությունների տեսակետը”:
Վահան Հովհաննիսյանը դիմել է Տարոն Մարգարյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ