Սատկել է այգու պտավոր ընձառյուծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի կենդանաբանական այգում սատկել է միակ պտավոր ընձառյուծը: Նա այգու երկու ընձառյուծներից մեկն էր, մյուսը սեւ ընձառյուծն է: Ըստ այգու մամուլի պատասխանատու Մանե Մադոյանի, պտավոր ընձառյուծն արդեն 4 տարի ստամոքսի խնդիր ուներ, այն կենդանիներից էր, որոնց բուժելու համար նոր տնօրենն արտասահմանից բժիշկներ էր հրավիրել: Ընձառյուծը հիվանդության պատմություն չուներ, սակայն հետազոտություններն, ըստ մամուլի պատասխանատուի, ցույց տվեցին, որ նա ունի էռոզիայի խնդիր, հիվանդության 4 տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ հրաժարվում էր սնունդ ընդունել: 1 շաբաթ առաջ պտավոր ընձառյուծը կրկին հրաժարվել է սնունդ ընդունել:Մանե Մադոյանն ասում է, որ պտավոր ընձառյուծը 13 տարեկան էր, որը այդ կենդանատեսակի համար մեծ տարիք է, նրանք ապրում են 15-ից 20 տարի:Ի դեպ, մամուլի պատասխանատուն տեղեկացնում է, որ նա Երեւանի կենդանաբանական այգում էր 2001 թվականից, որձ էր եւ զուգընկեր չի ունեցել:




Լրահոս