Բրազիլիայում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղերը: Ֆրանսիայի հավաքականն այսօր մրցում էր Հոնդուրասի ընտրանու հետ և արդեն առաջին խաղակեսից հետո հաղթում էր նվազագույն հաշվով:
43-րդ րոպեին Ուիլսոն Պալասիոսը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում և երկրորդ դեղին քարտը ստանալով` հեռացվեց խաղադաշտից: Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Կարիմ Բենզեման:
Երկրորդ խաղակեսը սկսվեց ֆրանսիացիների ճնշմամբ: Մեկնարկից րոպեներ անց Բենզեմայի հարվածից հետո դարպասաձողը ետ է մղում գնդակը, որն այնուհետև դարպասապահից հայտնվում է դարպասում: Սակայն այն արձանագրվում է ինքնագոլ Հոնդուրասի դարպասապահի անվան դիմաց: Սակայն ի վերջո Բենզեման կարողացավ դուբլ ձևակերպել, իսկ խաղի հաշվին էլ դարձավ 3:0:
ԱԱ-2014. E խումբ, առաջին տուր
Ֆրանսիա – Հոնդուրաս՝ 3:0
Կարիմ Բենզեմա, 45, (11մ),72. Վալյադարես (ինքնագոլ)
Հեռացում՝ Ուիլսոն Պալասիոս, 43 (Հոնդուրաս)