Մարգար Օհանյանը ցուցմունք տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ճանապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանում կայացաած նիստի ժամանակ հանդես եկավ ցուցմունով:Օհանյանը հրաժարվեց իրեն վերագրվող մեղադրանքներից՝ ասելով, որ ինքը չէր կարող յուրացում կատարել, քանի որ ինքը դրա կարիքը չի ունեցել եւ այս ամենը “իր գլխին սարքել են”  անձնական շահագրգռվածության հետեւանքով: “Հիմա եթե իմ ենթակա աշխատակիցները գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել, բայց ոչ ոք չգտնի սպանվածին, ինձ էլի ենթարկելու եք պատասխանատվությա՞ն։ Նույնն ա, երեք հոգի գրել են, որ ես բենզին եմ յուրացրել, բայց չկա ոչ բենզինը, ոչ էլ ապացույցը, էս իրենք էլ սխալ են գրել”:Մարգար Օհանյանը իր բանավոր ցուցմունքում նշեց, որ այս ամենը զուգորդված է` իր անունն ու բարի համբավը արատավորելու համար:Մարգար Օհանյանը դիմելով դատարանին եւ լրագրողներին նշեց, որ իր ընկերներին եւ բարեկամներին էլ ոստիկանության համակարգից ազատել են նույնիսկ իր տուն գնալու համար, եւ իր հետ շփվելու համար: Վերջինս նշեց նաեւ, որ իրեն միշտ հարցնում են թե ինչի չի ասում, որ ինքը յուրացրել է Ալիկ Սարգսյանի հետ, ու ասաց, որ նման բան չի եղել. “Ես չեմ յուրացրել, որ մի հատ էլ ուրիշներին տայի”,– ասաց Օհանյանը:Մարգար Օհանյանը գրեթե հուզվելով, նշեց, որ ամբողջ օրը իրեն են ցույց տալիս հեռուստատեսությամբ,  որպես յուրացնղ են ներկայացնում. “Այ լրագրողներ ջան, ինչի՞, իմ թոռներն են նայում, ասում են պապին յուրացնող ա, բայց ես էդ բենզինի կտրոնը սկի տուն չեմ տարել, համ էլ իմ մեքենան ես էդ բենզինից սկի չէի էլ լցնի, համ էլ ինձ հարիր չէր, որ ես գնայի կտրոնով բենզին լցնի”:ՃՈ նախկին պետին վրդովեցրել է նաև այն հանգամանքը, թե ինչպես է կես ժամում վկայից դառնում կասկածյալ եւ տեղում ձերբակալվումՀիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի սկզբում Մ.Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միձնորդություն ներկայացրեց, որպեսզի փոխվի իր պաշտպանի խափանման միջոցը` կալանքը փոխարինելու գրավի դիմաց ազատ արձակումով:Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց Մ. Վասակյանի միջնորդությունը եւ Մարգար Օհանյան խափանման միջոցը մնաց նույնը:




Լրահոս