Վրաստանում ընտրություններն անցել են ազատ մթնոլորտում. ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի դիտորդները Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների՝ հունիսի 15-ին կայացած ընտրությունները որակել են ազատ:

«Առավոտից մենք 5 ընտրատեղամաս ենք այցելել, և մեր գնահատականներով՝ գործընթացն անցնում է նորմալ, ոչ մի խախտում չի գրանցվել: Ընդանուր առմամբ՝ բավարարված են գործընթացով: Մեր դիտարկման արդյունքներով՝ ընտրությունները Վրաստանում անցել են ազատ, արդար և ժողովրդավարական մթնոլորտում», – Новости-Грузия-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Նարինե Այվազյանը:

Նման տպավորություններ էին կիսել կայքի թղթակցի հետ նաև Ադրբեջանի և Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչները:

Միաժամանակ հաղորդվում է, որ կիրակի լույս երկուշաբթի գիշերը, երբ կատարվում էր քվեարկության արդյունքների հաշվարկը, մի քանի ընտրատեղամասում անջատվել է էլեկտրականությունը: Այս մասին տեղելացրել են «Միասնական ազգային շարժում» կուսակցության դիտորդները: Նրանք սոցցանցերում տեղադրել են մոմի լույսի տակ քվեաթերթիկների հաշվարկը ցուցադրող լուսանկարներ:




Լրահոս